Մենաշնորհները սնվում են քաղաքական դաշտից. Իշխան Զաքարյան
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Իշխան Խաչատրյանը բարձրացրեց մենաշնորհների հարցը՝ նշելով, որ կառավարության պայքարը դրա դեմ արդյունք չի տալիս։ «Մենաշնորհային ընկերությունները շարունակում են ծավալել իրենց անկաշկանդ գործունեությունը։ Նրանց է պատկանում սոցիալական նշանակության, լայն սպառում ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծման բացառիկ իրավունքը։ Նրանք շուկայում արհեստականորեն առաջացնում են ապրանքի պակասորդ, ձեւավորում արհեստական գնաճ»,-ասաց պատգամավորը: Իշխան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում մենաշնորհային ընկերություններն ունեն քաղաքական դրդապատճառներ: «Մեր երկրում մենաշնորհներն ինչպես սնվում են քաղաքական դաշտից, այնպես էլ սնում են քաղաքական դաշտը»,- նշեց նա:
