Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր. Ալիև
Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ Ալիևն ասել է, որ Ռուսաստանի դերը՝ որպես Մինկի խմբի համանախագահող, ԼՂ կոնֆլիկտի կաևգավորման հարցում «շատ դրական է»: «Մենք կառուցողական, շատ ընկերական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի վարքը լիովին համապատասխանում է դրան»,- հայտնել է Ալիևը:
