Հայկական կողմը պետք է լսի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կոչերը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վիեննայում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Ղարաբաղի հարցով և ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը: «Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը որոշում է կայացվեն սկսել հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ և ամրապնդել հրադադարի ռեժիմը: Հայկական կողմը պետք է լսի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կոչերը ստատուս քվոյի անընդունելիության մասին»,- Ալիևի խոսքերը մեջբերել է APA գործակալությունը:
