Արթուր Ջավադյանը կասկածի տակ դրեց
2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մատնանշեց ԱՎԾ-ի պաշտոնական թվեր, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին դիմելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել է 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, այսինքն՝ ներդրումները գնում են աննախադեպ աճով գնում են դեպի նվազում: Հաջորդն աշխատողների վարձատրության մասով տողում գրված է, որ 2013թ. աշխատողների վարձատրությունը կազմել է 1 միլիարդ 51 միլիոն դոլար, 2014 թվականին իջել է 975 միլիոն դոլար, իսկ 2015 թվականին աշխատավարձի ամբողջ չափը կազմել է 661 միլիոն դոլար: Ստացվում է` 2 տարվա ընթացում ՀՀ աշխատավարձի ընդհանուր չափը երկու անգամ նվազել է: Սա դժվար մարսելի եւ տարօրինակ նաև թիվ էր Հայաստանից ապօրինի արտահանումները թիվը, որը հաշվետու տարում կազմում է 1.8 մլրդ դոլար»,- ասաց նա: ԿԲ նախագահը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ գուցե ոչ բոլոր թվերն են պաշտոնական, ըստ նրա, թվերը տաբեր աղբյուրներից են: «Այդ վերջին թիվը վերջերս մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: Այդ կազմակերպությունը վերջերս էլի կասկածելի թվեր էր հրապարակել, սակայն մի բաժակ սուրճի օրինակով բացատրել էր, թե ինչ նկատի ունի: Նա չէր հասկացել, որ եթե մի բաժակ սուրճը գնահատվում է 100 ԱՄՆ դոլար, ապա ավելացված արժեքի հարկը պետք է հարկվի 20 դոլար և այլ տուրքերով պետք է լինի 10 տոկոս հարկ և այլն: Սա ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններ են, քանի որ վերցնում են մի քանի թիվ, մի քանի գործոն, մի քանի երկրի օրինակ, դրա համար խնդրում եմ, որ նման բաների ուշադրություն չդարձնեք: Դա աբսուրդ է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կասկածի տակ դրեց նաև պատգամավորի՝ ներդրումների մասով ներկայացրած թվերը:
