Մենք խաղաղ էինք ապրում. Ալիև
Բեռլինում գերմանա-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն: «Գերմանիան և Ադրբեջանը լավ գործընկերներ են: Մենք համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Մեր տնտեսության և մեր երկրի հետագա զարգացման համար կայունությունն ու անվտանգությունը կարևոր են, ինչպես և ցանկացած այլ երկրի համար: Ադրբեջանն ավելի քան 20 տարվա ընթացքում ապրում էր խաղաղ, երբ դրանից հետո 1994թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար կնքվեց: Մենք խաղաղ էինք ապրում»,-ասել է Ալիևը:
