Ադրբեջանցի ֆաները կասեցրել են հայ ֆուտբոլիստի տրանսֆերը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերը չի կայացել ադրբեջանցի ֆանատների պատճառով: Իրանի «Տրակտոր Սազի» ակումբի պաշտոնական կայքէջը երեկ հայտնել էր, որ ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել հայաստանցի ֆուտբոլիստի հետ, սակայն թավրիզյան ակումբի ղեկավարությունը թիմի ադրբեջանցի երկրպագուների ճնշման տակ չեղյալ է համարել պայմանագիրը եւ հրաժարվել Վարազդատ Հարոյանի ծառայությունից:
