«Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա». Մերկել
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաև Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի համանախագահներին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
