Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը. Ալիև
Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է տարածաշրջանի կայունության հաստատմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե չնայած ծանր վիճակին՝ Ադրբեջանը շարունակում է հաջող զարգացումը:
