Հայերն ու ադրբեջանցիները միասին ակցիա են անցկացնում Մերկելի նստավայրի մոտ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրում այսօր պետք է տեղի ունենա հանդիպում Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:Մինչ հանդիպումը մի խումբ հայեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով ցույց են անցկացրել Մերկելի նստավայրի մոտ, որին մասնակցում են նաև ադրբեջանցիներ, այդ թվում՝ նաև քաղաքական ներգաղթյալներ Խաբիբ Մունտազիրն ու Էլմար Միրզոևը:
