Ձեւավորվում են էլիտար մասնագիտություններ,ինձ համար անհասկանալի է. նախարար
« Առաջիկայում բնագիտական ֆակուլտետներում անվճար տեղերը կկազմեն 70-80 տոկոս: Ձեւավորվում են էլիտար մասնագիտություններ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու չենք կարող անվճար տեղ ունենալ «Իրավագիտություն» եւ «Միջազգային հարաբերություններ» բաժիններում: Պետությունը պետք է կոնկրետացնի իր անվճար համակարգը եւ սոցիալական շերտում շեշտադրում կատարվի, այսինքն սոցիալապես անապահով խավի երեխան, ստանա 14-15 միավոր եւ անվճար ընդունվի: Սա հնարավորություն կտա լուծել խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց `Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանելով հարցին, թե ինչու որոշ ֆակուլտետներում կարելի է բուհ ընդունվել 8-9 միավորով, իսկ որոշներում նույնիսկ 19,5 միավորը բավարար չէ: «Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Հայաստանն առանց գիտության չի կարող, հետեւաբար ամեն ինչ պետք է անել գիտության որոշ ուղղություններ զարգացնելու համար, հատկապես քիմիայի, ֆիզիկայի որոշ ուղղություններ, որոնց ֆակուլտետներն այսօր փակվում են:Այդ ֆակուլտետներում հնարավոր է մինչեւ 70-80 տոկոս անվճար տեղեր հատկացվեն: Հիմա բոլորն ուզում են դառնալ իրավաբան եւ տնտեսագետ, սակայն պետք է պետությունը կարողանա մարդկանց ուղղորդել դեպի բնագիտական առարկաները: Այս տարի օրինակ պատկերը մի քիչ փոխվել է. Հայոց պատմության դւմորդներն ավելի քիչ են, քան ֆիզիկայինը»,-հավելեց նա:
