Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև հարաբերություններ չեն կառուցվել. քաղաքագետ
Ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, որը ղարաբաղյան հակամարտության մասին 1995-ի զեկույցի համահեղինակն է,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հյատարարեց,որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը պետք է ավելի որոշակի լինի: «Լիարժեք սպեկտրով համագործակցել կարելի է ուժեղ սուբյեկտի հետ, որը հստակ, որոշակի դիրքորոշում ունի: Վլադիմիր Պուտին սուբյեկտը չունի համապատասխան սուբյեկտ: Նրա հետ հարաբերություններ չեն կառուցվել: Սերժ Սարգսյանը բավարար սուբյեկտ չէ: Ես Հայաստանի ներքաղաքական վերլուծությամբ չեմ զբաղվում: Հարցն այլ է. հարաբերություններ չեն կառուցվել: Եզրակացություններ եմ անում փաստերով, սակայն տեղյակ չեմ հանդիպումների բովանդակությունների մասին: Անմիջական, վստահելի կապեր նրանց միջեւ չկան, դա ոչ մեկը չի թաքցնում»,- պարզաբանեց քաղաքագետը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ քաղաքագետը նշեց, որ ԼՂ խնդիրը Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանների կոնտեքստից դուրս դիտարկելը վտանգավոր է եւ անիմաստ: Իդեալական կլիներ այն իրավիճակը, որտեղ չլինեին Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունները. կլիներ հետաձգված կարգավիճակ: Նրա խոսքով՝ չեն օգտագործվել, սակայն, անգամ եղած հնարավորությունները: «Ղարաբաղում միակ լեգիտիմ անձը Պարգեւ սրբազանն է: Նա եպիսկոպոս է: Դա նրա հոտն է, եւ նա հոգում է դրա անվտանգության մասին»,- ասաց Գեւորգյանը:
