Թերին քո ուղեղն է, ոչ թե կանայք.թուրք կանայք՝ Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին արձագանքել են գտել թուրք կանայք: Սոցկայքերում բազմաթիվ կին օգտատերեր, ինչպես նաեւ լրագրողներ խիստ են հակադարձել նախագահ Էրդողանի այն խոսքերին, թե այն կինը որը աշխատանքի զբաղվածության պատճառով երեխա չի ունենում, թերի է։ CNNturk–ի հաղորդավարուհին ուղղակի պատասխանել է Էրդողանին. «Չեմ ցանկանում, քեզ ի՞նչ»։ Twitter–ի Yazar անունով օգտատերը գրել է. «Մայր չդարձող կինը թերի կին է ասող Էրդողանին պատասխան ունեմ՝ թերին քո ուղեղն է, Էրդողան»։ «Ոչ թե կինը թերի, այլ քեզ ընդունողներն են թերի»,-նել է Pinar Aydinlar անունով օգտատերը:
