Պայթյուն՝ Ստամբուլում.դեպքի վայրում են մեծ թվով շտապօգնության մեքենաներ
Ռուսական ԲիԲիՍին հայտնում է,որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի «Բայազեթ»(Բայազիդ) կանգառի մոտ, ուր սովորաբար շատ զբոսաշրջիկներ են լինում, պայթյուն է եղել։Կան տուժածներ, սակայն հստակ թիվ դեռևս չի նշվում։
Վերջին շրջանում Թուրքիայում մի քանի պայթյուններ են գրանցվել, որոնք իշխանությունների կողմից որակվել են իբրև ահաբեկչություն։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Որոշ տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ոստիկանների ավտոբուսի դեմ: