«Զվարթնոցի» հին շենքը կարելի է վերականգնել
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվությունը տրված է առանց որեւէ փաստաթղթերի, իսկ առանց դրանց որեւէ շինարարական քանդման աշխատանքներ օրենքով արգելված է: ««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պայմանագրով պետք է պատշաճ ձեւով կառավարվի, ղեկավարվի:Առանց վարձավճարի է տրվել սեփականատերին հին շենքը, եւ, ըստ պայմանագրի, գումարները, որոնք գոյանում են օդանավակայանից, պետք է ուղղվեն հին շենքի վերականգնմանը: Բոլոր այն շենքերը, որոնք այդ սեփականտերը կառուցում է ՀՀ տարածքում, դառնում են իր սեփականությունը՝ բացի «Զվարթնոցի» էստակադայից»,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է էստակադայի սեյսմիկ անվտանգության խնդրին, որի վրա հղում է անում քաղաքապետարանը, Անահիտ Թարխանյանը բացարձակ սուտ անվանեց:
