ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը մեկնարկել է Բիշքեկում

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ կառավարական նստավայրում, հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ պլանավորվում է քննարկել ավելի քան 20 նախագիծ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայաստանը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունների ղեկավարները հանդիպումներ կանցկացնեն նեղ եւ ընդլայնված կազմերով, որոնց ընթացքում կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր: Հարցերի մեծ մասը նվիրված է համագործակցության տնտեսական ոլորտին: Ակնկալվում է, որ կքննարկվեն ազատ առեւտրի գոտու գործառնության արդյունավետության բարձրացմանը, նորարարական համագործակցության խորացմանը, էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխությանը, քիմիկական արդյունաբերությանը վերաբերող հարցեր: Նիստում պլանավորվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում մարդահամար անցկացնելու հարցը: Բացի այդ, օրակարգում են նաեւ առողջապահության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաեւ ART EXPO միջազգային ցուցահանդեսի անցկացումը: Հանդիպումների ժամանակ կառավարությունների ներկայացուցիչները կքննարկեն ԱՊՀ մարմինների միասնական բյուջեում փոփոխությունների մասին նախագծերը եւ կնշագծեն հաջորդ հանդիպման տեղն ու օրը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am