Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Ստամբուլի ու Գյոլջուքի նավաշինարանները զբաղված են ազգային սուզանավի վրա աշխատանքներ իրականացնելով, որին մասնակցում է նաև գերմանական կողմը:
Նա ընդգծել է, որ այդ նախագծի շրջանակներում նախատեսվում է արտադրել 6 սուզանավ, որոնցից առաջինը պետք է ռազմածովային ուժերին տրվի 2020 թվականին:
«Մենք կառուցում ենք աշխարհի ամենաժամանակից սուզանավերը: Շարժիչը, լիցքավորման համակարգը, գեներատորը տեղական արտադրության չեն, սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սուզանավի տիպի անունը դեռ հայտնի չէ, սակայն դրա երկարությունը կազմելու է 66 մետր»:
Խոսելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի հետ հարաբերությունների մասին` Դեմիրը հայտարարել է, թե իրենք կարող են գործը գլուխ բերել, սուզանավերը կառուցել առանց գերմանացիների մասնակցության:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը