Չեմ կարծում, որ Բաքուն կհամաձայնի փոխզիջումների գնալ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը Vesti.am կայքին. -Պարո՛ն Աբրահամյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը: Կարծես թե, գործում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը, բայց գրեթե ամեն օր կրակում են, և զոհեր ենք ունենում: -Ցավոք, Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը չի թաքցնում Ղարաբաղի հարցը զենքով լուծելու իր մտադրությունները: Ենթադրում եմ, որ քառօրյա ռազմական գործողությունները, 1994 թվականից ի վեր հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որոնք  որոշ մարդիկ պատերազմ են անվանում, իսկ մյուսները՝ դիվերսիոն հարձակում (հետախուզություն՝ պատերազմի միջոցով),  ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ մեծամասշտաբ պատերազմի, բայց ունի ռազմական տեխնիկայի որոշակի գերակայություն: Որպեսզի չկորցնի գրաված դիրքերի չնչին առավելությունը, Բաքուն՝ Ռուստատանի միջնորդությամբ, ստիպված, դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը: Թեև Ադրբեջանը Վիեննայի բանակցությունների ժամանակ անամոթաբար համաձայնեց ԵԱՀԿ խմբի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման մշտադիտարկմանը, բայց պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը. ամեն օր կրակում է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի և հարակից տարածքների ուղղությամբ: Ես կարծում եմ, որ ներկայիս ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը դեռ զարգանալու է, քանի դեռ Ադրբեջանը չի դիմել հերթական ռազմական սադրանքին և ագրեսիային: Որպեսզի խուսափենք դրանից, հայկական կողմը բանակի վերազինման  և մարտավարության դեպքում պետք է ակտիվացնի դիվանագիտական մոտեցումը: Ընդ որում, կարծում եմ, այդ դեպքում մեր ամենակարևոր առաջադրանքն է՝ ուժեղացնել օդային պաշտպանությունը և թուլացնել թշնամու հաղորդակցության համակարգը: Հայկական բանակը պարտավոր է դառնալ այն ուժը, որը կստիպի Ադրբեջանին հրաժարվել ռազմական ագրեսիայի հերթական ծրագրերից: Մենք նոր տարածքային ձեռքբերումների նպատակներ չենք հետապնդում, և բացի այդ, ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին 1993-1994 թթ. Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունների արդյունքն է: Բայց եթե Բաքուն հարցի լուծումը տեսնում է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ մարտի դաշտում, ապա պետք է պսակազերծել այդ պատրանքները: Ընդ որում, իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն իր գործողությունների պատճառով կարող է փչացնել հարաբերությունները հարավային հարևանի հետ, ընհուպ մինչև Արաքս գետը: -Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող բանակցություններից: -Ինչպես ցանկացած խելամիտ մարդ, ով հասկանում է, որ ղարաբաղյան հարցը ռազմական հեռանկար չունի և պետք է լուծվի քաղաքական բանակցությունների միջոցով, հույս ունեմ, որ հաջողության կհասնենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում: Սակայն, ներկայիս ժամանակահատվածում, չեմ կարծում, որ Բաքուն կհամաձայնի  փոխզիջումների գնալ և չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Հետևաբար, քաղաքական բանակցությունների արդյունքը կախված է բանակի վիճակից և հակառակ կողմին ԼՂՀ հարցը ճանաչել պարտադրելու կարողությունից: Ցավոք, Բաքվում և Երևանում կարող էին իրենց ջանքերն ու բյուջեն ուղղել ոչ թե հերթական սպառազինության մրցավազքին, ոչ թե հակադրել երկու բանակները, հետևաբար, նաև հարևան ազգերին, այլ, ընդհակառակը, այդ էներգիան կարող են ուղղորդել ավելի ռացիոնալ ու օգտակար ուղղությամբ, առևտուր անել և մշակույթների երկխոսություն անցկացնել, ընկերություն անել բարիդրիացիական մթնոլորտում և ամրագրել ժողովուրդների բարեկամությունը: Մենք ունեցել ենք այդ փորձը, բայց քաղաքական նկրտումները կուրացրել են մեզ և արդեն երրորդ տասնամյակն է, ինչ մենք միմյանց նայում ենք ինքնաձիգի նշանակետից: Ժամանակն է գիտակցել, որ պատերազմը նոր ավերածություններ է, նոր ֆիզիկական կորուստներ ու վիրավորներ: Դեռ ինչքան մեր ժողովուրդները պետք է տանեն այս անհեթեթությունը:  Բայց ճշմարտությունը սրանում է. մենք կարող ենք համերաշխ լինել և շփվել միմյանց հետ՝ յուրաքանչյուրս մեր տանը մնալով և հարգելով հարևանին ու նրա տարածքները: Թող Հայաստանն ու Ադրբեջանը հարգեն Ղարաբաղին և ընկերություն անեն միմյանց հետ: -Ռուսաստանում հայերի միությունը և անձամբ Դուք կանգնել եք մի շարք ծրագրերի կողքին, որոնց նպատակն է օգնել Ղարաբաղին և զինվորականներին: Ձեր կարծիքով որքանո՞վ են դրանք արդյունավետ: Եվ կշարունակե՞ք աջակցել ձեր հնարավորությունների չափով: -Մեր միությունը Ղարաբաղն ընկալում է որպես մեր հայրենիքի պատմական մասնիկ, և մենք միշտ մեր հնարավորությունների չափով տրամադրել, տրամադրում ու շարունակելու ենք տարբեր տեսակի օգնություններ տրամադրել (տնտեսական, մարդասիրական, ֆինանսական, ներդրումային, տեղեկատվական, կրթական և այլն) Արցախի հերոսական ժողովրդին: Որքանո՞վ են արդյունավետ մեր ծրագրերը: Դրանք երբեք չեն բավականացնում, բայց մենք պետք է ավելացնենք մեր հնարավորություններն ու ավելի շատ միասնական դարձնենք ամենանամեծ հայկական սփյուռքի ներուժը՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով, որպեսզի այդ հնագույն հողում վերջապես խաղաղություն, բարիդրացիական հարաբերություններ ու ներդաշնակություն հաստատվի: Մենք դժվարին փոփոխական, ակտիվ աշխարհաքաղաքական ցնցումների և տրանսֆորմացիաների ժամանակներ ենք ապրում: Մեր սերնդի առաջադրանքն է անել հնարավորինս, որպեսզի Ղարաբաղն ազատվի և անկախանա, որպեսզի հայկական այդ հնագույն հողում շարունակվի հայկական պատմությունը: -Դուք նախաձեռնել եք «Ազգային միասնություն» շարժումը: Բացվում են շարժման գրասենյակներ, կազմակերպվում են հանդիպումներ հանրության հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնության հետ կապված գործընթացները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջնարդյունքում: -Իսկապես, մեր կողմից «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնությունը աջակցության է արժանանում հայ հասարակության կողմից, Հայաստանի տարբեր շրջաններում նոր գրասենյակներ են բացվում, մարդիկ անտարբեր չեն իրենց և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ: Այն ամենն ինչ ես առաջնորդում եմ՝ ուղղված է Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացմանը, զարգացմանն ու պետության տնտեսությանը, որպեսզի շարքային քաղաքացիների  կյանքն էլ ավելի լավը դառնա, դադարեցվի աշխատանքային միգրացիայի հոսքը, բարձրացվի Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գրավչությունը, որպեսզի Հայաստանը Հարավային Կովկասում դառնա ավելի հզոր, ապահով, զարգացած և մրցունակ երկիր: Ես կառավարությունում քաղաքական աթոռ զբաղեցնելու ցանկություն չեմ հետապնդում, որպեսզի բավարարեմ անձնական նկրտումներս: Իմ նպատակն է ձևավորել համախոհների մի թիմ և վերակենդանացնել Հայաստանի փառքը: Եթե ժողովուրդը վստահություն ցուցաբերի, ապա մենք կարդարացնենք լայն զանգվածների ակնկալիքները: Իմ անցած կյանքն ու ուղին ցույց են տալիս, որ դրանք եղել են և՛ դժվարին, և՛ լարված, և՛ արդյունավետ, և՛ հաջողակ: Ես շատ ինքնաբավ եմ. ագահ և եսասեր չեմ, ու ամեն ինչի ինքնուրույն եմ հասել: Եվ եթե իմ մեջ քաղաքական բնագավառում ուժ և հնարավորություններ եմ գտնում՝ փորձում եմ օգտակար լինել իմ ժողովրդին ու հայրենիքին, անպատասխանատվություն կլինի խույս տալ դրանցից: -Հայտնի է, որ հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական համաժողով, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և բիզնես- կազմակերպություններ: Ո՞րն է ֆորումի նպատակը, ի՞նչ խնդիրներ կլուծվեն համաժողովի միջոցով և ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք:  – Նման բնույթի և մասշտաբի ֆորումը հերթական հնարավորությունն է ստուգել մեր հնարավորությունները, հայտնաբերել առկա խնդիրները, նոր մոտեցումներ առաջարկել տնտեսությունն  արդիականացնելու գործում, ավելի արդյունավետ միջոցներ փնտրել համաշխարհային տնտեսական համակարգում ինտեգրվելու համար, ինչը ենթադրում է՝ ոչ թե մեկուսացում գյուղատնտեսական հարաբերություններում համաշխարհային տնտեսության այլ կենտրոններից, (ԵՄ, ԲՐԻԿՍ, ԱՍԵԱՆ, Մետաքսի ճանապարհ և այլն), այլ համագործակցություն: Ղազախստանում տեղի ունեցած ԵվրԱզԷՍ-ի պետությունների ղեկավարների  վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ այդ միությունը փորձում է հաջողությամբ հարաբերություններ կառուցել նույն Վիետնամի, Չինաստանի, Սերբիայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ: Եվ սա միայն սկիզբն է: Միայն էներգետիկ և տարանցիկ կապերում ԵվրԱզԷՍ-ի առավելությունները բավարար կշիռ են  համաշխարհային համագործակցության համար: Անիմաստ է թաքցնել այն հանգամանքը, որ ներկա փուլում միության ներսում ներքին խնդիրներ կան՝ կապված այդ միջավայրում անվտանգության ապահովման անկատարության հետ: Բայց, արդյունավետ տնտեսությունը չի կարող հաջողությամբ զարգանալ, եթե չլուծվեն նաև անվտանգության հարցերը: Տնտեսությունն առանց քաղաքականության չի կարող  հաջողության հասնել: Կարծում եմ, որ այդ բոլոր հարցերը պետք է մեր օրակարգում և ֆորումի մասնակիցների ուշադրության կենտրոնում լինեն: Չնայած որոշ քաղաքական տարբերությունների, այնուամենայնիվ, Հայաստանը եվրասիական ինտեգրման մեջ  դառնում է առավել ակտիվ հարթակ: Հուսով եմ, որ այս համաժողովն իր համեստ ներդրումը կունենա այդ հարցում:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNN «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ Եկեղեցու դեմ արշավը հասել է բա՞նտ. ինչու է արգելվել Տեր Գրիգորի մուտքը ՔԿՀ. aysor.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am