Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ
Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Այդ մասին TVArtsakh-ի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։ Անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմից հնչող քննադատություններին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշել է, որ եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ այդ մարդկանց, որովհետև մարդիկ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը։ Բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնող անձնավորություններ, նամանավանդ նախկին բանակի հրամանատար, նախկին պաշտպանության նախարար, դա ինձ համար, իհարկե, ցավալի է։
