Մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը
Շվեյցարիայում մահացել է խորհրդային, ռուս շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Նա 85 տարեկան էր: Եղել է աշխարհի ամենածեր խաղացող գրոսմայստերը՝ միջազգային մրցաշարի մասնակցելով 2015թ. փետրվարին, հաղորդում էruchess-ը: Վիկտոր Կորչնյոնը 1960 թվականին առաջին անգամ նվաճել է նախկին ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ հետագայում եւս երեք անգամ դառնալով համամիութենական չեմպիոն: Երկու անգամ Կորչնոյը պարտություն է կրել համաշխարհային թագի համար մրցախաղերում: 1974 թվականին Կորչնոյը տեղափոխվել է Շվեյցարիա՝ մրցաշարերում ներկայացնելով այդ երկիրը: ԽՍՀՄ հավաքականի կազմում Կորչնոյը վեց անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, հաղթող է դարձել մոտ 100 միջազգային մրցաշարերում:
