Ալիեւը մեկնել է Գերմանիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Գերմաիա:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ղեկավար պաշտոնական կայքը:Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հյատնել էին, որ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերի հետ միասին Ալիեւը Գերմանիայի ղեկավարության հետ պետք է քննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը:Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայում գլխավորում է ԵԱՀԿ նախագահությունը:
