Սաուդյան Արաբիան չի կարող թաքցնել իր հանցանքը. Ռուհանի
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Էր Ռիադի որոշումը չի օգնի Սաուդյան Արաբիային՝ թաքցնելու շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի հանցավոր մահապատիժը։ Այդ մասին Թեհրանում Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ջենսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին. «Սաուդյան Արաբիան չի կարող Իրանի հետ քաղաքական հարաբերությունների խզմամբ թաքցնել իր հանցանքը՝ կրոնական առաջնորդին մահապատժի ենթարկելը»։ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն շիա քարոզչին և 46 այլ անձանց մահապատժի ենթարկելու մասին հայտարարել է նախորդ շաբաթ, ինչը խստապես դատապարտել է Թեհրանը։
