Էրդողանն առաջարկել է ստուգել Օզդեմիրի արյունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ստուգել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի արյունը՝ թուրք ազգությանը պատկանելության համար, հայտնում է «РИА Новости»-ն:
Հիշեցնենք, որ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախաձեռնողն էր:
Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հունիսի 2-ին:
