Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախաձեռնողը սպառնալիքներ է ստանում
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո, գերմանացի քաղաքական գործիչ Ջեմ Օզդեմիրը մահվան սպառնալիքներ է ստանում թուրք ազգայնականների կողմից, հայտնում է BBC-ն:
«Մենք սովոր ենք թուրք ազգայնականների կողմից հնչեցրած վիրավորանքներին, բայց մահվան սպառնալիքներ երբեք չէինք ստացել»,- ասել է Օզդեմիրի օգնական Մարկ Բերտոլտը:
Հիշեցնենք, որ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախաձեռնողն էր:
