Հարցազրույց՝ Սարգիս Կարապետյանի հարսնացուի հետ
Հայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը վերջին օրերի ամենաքննարկվող իրադարձություններից է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մամուլում։ Այս մասին հայտնում է wnews.am-ը: Սկսած հյուրերից՝ մինչեւ հարսանեկան տորթ, հարսի զգեստ . շատերին է հետաքրքրում հարսանիքի մանրամասները։ Պակաս քննարկվող չէ նաեւ Սարգիս Կարապետյանի ընտրյալը՝ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, ով Սարգսից մեծ է երկու տարով։ Ռուսական Elle ամսագիրը Սալոմեին ճանաչել է «Շաբաթվա աղջիկ»՝ ներկայացնելով նրա հետ արված բլից հարցազրույցը, որը Wnews.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը.1 Buy-by-me.ru օնլայն նախագիծը, որի հեղինակներն են Մոսկվայի պետական համալսարանի երեք շրջանավարտները, ապացույցն է այն բանի, որ երիտասարդ աղջիկները կարող են ինքնուրույն հասնել հաջողության` անգամ մրցակցության պայմաններում։ Որոշելով հիմնել սեփական բիզնեսը՝ Սալոմե Կինցուրաշվիլինն, Յանա Դեմիդովիչը եւ Վիկտորիա Կլինովսկայան հիշել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի resale-store`ах խանութները ( Նյու Յորքում նման խանութները տեղակայված են բրենդային բուտիկների կողքին)։8 Թիմում մրցակցության ու փոխադարձ վիրավորանքների բացակայությունը պարզ բացատրություն ունի. յուրաքանչյուր աղջիկ ունի իր պարտականությունը։
Սալոմեն հովանավորում է նկարահանումներն ու պատասխանատու է կրեատիվ մասի համար, Յանան իրականացնում է տեխնիկական հարցերը, իսկ Վիկան շփվում է հաճախորդների, մամուլի ներկայացուցիչների եւ ներդրողների հետ։ Մեր զրուցակիցն է այսօր «Շաբաթվա աղջիկ» Սալոմեն: Ես չեմ սիրում բարդ համադրված կերպարներ։ Պարզությունը միշտ լավագույն տարբերակն է։ Վերջին շրջանում հաճախ եմ կրում կոստյումներ։ Ինձ համար չկան նորաձեւության իկոնաներ, սակայն կան կանացիության եւ գեղեցկության իկոնաներ։ Նրանցից է Ջեյն Բիրկինը, Ավա Գարդները եւ Օդրի Հեփբերնը։ Ունիվերսալ իրը. Ցանկացած իրավիճակի համար սեւ դասական կոշիկներն են։ Նորաձեւության տաբուներ ինձ համար գոյություն չունեն: Ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Չեմ պատկերացնում զգեստապահարանս առանց սեւ զգեստի եւ սպիտակ շապիկի։ Որպես կանոն, ես իրականացնում եմ անսպասելի գնումներ եւ դրանք նախապես չեմ պլանավորում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
