Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավորություն կդառնա... Կոսյանչիչ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ը հատուկ կարևորություն է տալիս մայիսին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: «Վիեննայի հանդիպումն անհրաժեշտ քայլ էր և ունի վիթխարի կարևորություն: ԵՄ-ը խրախուսում է Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավորություն կդառնա ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար»,- ասել է Կոսյանչիչը:
