Խանումյան Հայկը ղալլաթ ա արել. Սամվել Բաբայան
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ստեփանակերտում դաժան ծեծի էր ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Քիչ առաջ Ստեփանակերտի հիվանդանոցում նրան այցելել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Նա հայտնել է, որ Հայկ Խանումյանին ծեծել են, մահվան սպառնալիքով ստիպել թուղթ ստորագրի, թե իբր Սամվել Բաբայանը հովանավորել է, որ վերջինս ակցիա կազմակերպի ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, և արդյոք ինքը ցանկություն ունի՞ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար, Բաբայանն արձագանքեց. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ»: 1in.am
