Ադրբեջանում ծեծի են ենթարկել ATV հեռուստաալիքի լրագրողներին. տեսանյութ
Հունիսի 4-ին, ժամը 19:00-ի մոտ, Շամախիի շրջանում՝ «Ռևիզիա» նախագծի շրջանակներում նկարահանումների ժամանակ ծեծի են ենթարկվել ATV հեռուստաալիքի լրագրողները:
Ազեր Իսմայլովը, Էլգյուն Բայրամլին, Լոգման Իսմայլովը, Արիֆ Գուլիևը և Փոլադ Ախունդզադեն տուժել են «Շամախի» անվանմամբ ռեստորանում: Լրագրողների վրա հարձակվել են ռեստորանի տերը՝ Հուսեին Ալլահվերդիևը, և նրա ազգական Էլշադ Օսմանովը՝ ծեծելով նրանց, կոտրելով տեսախիցկն ու մյուս սարքերը:
