Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության կղզյակ, այլ ոչ թե բռնության. Զ. Փոստանջյան
ԱԺ-ում այսօր նախագծերից մեկի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անդրադարձավ առավոտյան Ստեփանակերտում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին:
