Ալիևն ի սկզբանե ունեցել է երաշխիք (տեսանյութ)

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը քաղաքացիական դիտորդների խմբի՝ Արցախ կատարած այցելության արդյունքների վերաբերյալ Համաձայն ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքին՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ գոյություն ունեցող զինադադարի գծի խախտումներից ռազմական ուժի կիրառմամբ։ Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերի զավթումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, որը առաջացնում է պատասխանատվություն ողջ միջազգային հանրության առջև։ 1994թ. եռակողմ զինադադարի խախտումը՝ լինի դա Հայաստանում կամ Արցախում, հանդիսանում է ագրեսիա հայ ժողովրդի դեմ։ Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքների համաձայն՝ 1994թ․ զինադադարի գիծը պետք է վերականգնվի կամ Ադրբեջանի կամավոր գործողություններով, կամ Հայաստանի և միջազգային հանրության միասնական դիվանագիտական գործողությունների հարկադրանքով, կամ Արցախի զինված ուժերի գործողություններով։ Սերժ Սարգսյանի ընտրած ուղին՝ հանդուրժել միջազգային իրավունքի կոպիտ խախտումը և շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, չի համապատասխանում ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ՝ ՀՀ Սահմանադրությանը։ Այդ քաղաքականությունը հիմնավորելու համար փորձ է արվել հանրությունից թաքցնել հետևյալ փաստերը․ 1. Ադրբեջանի զինուժը հարձակման արդյունքում գրավեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերը՝ Մարտակերտի վարչական շրջանի հյուսիսային հատվածում մոտ 5կմ․ ճակատի լայնությամբ, Հադրութի վարչական շրջանի հարավ-արևելյան հատվածում մոտ 1․5կմ ճակատի լայնությամբ; 2. Մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանական զինուժը ամրապնդվեց ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա, որի արդյունքում էապես վատթարացվեց հայկական կողմի 1994թ․ ձեռք բերված գերիշխող դիրքը, իսկ Թալիշում բնակվող հարյուրավոր ԼՂՀ քաղաքացիները զրկվեցին իրենց համայնքից և ունեցվածքից; 3. Հայկական բանակի համար Ադրբեջանական զինուժի գրաված բարձունքները հետ վերադարձնելը չի հանդիսանում լուրջ մարտական խնդիր։ Քաղաքացիական դիտորդական խմբի այցելությունը Արցախ ամրապնդեց մեր համոզմունքը, որ գրաված բարձունքներում ադրբեջանական դրոշի ներկա լինելու երաշխավորը հանդիսանում է Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության Բանակի զինվորական ղեկավարների հետ հանդիպման արդյունքում մենք համոզվեցինք, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայությունը ԼՂՀ տարածքին պատկանող բարձունքներում սոսկ քաղաքական պայմանավորվածության հետևանք է Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Մենք գտնում ենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի գլխավոր պատճառը եղել է այն, որ Ալիևը ի սկզբանե ունեցել է երաշխիք մարտական գործողությունների արդյունքի վերաբերյալ։ Կից ներկայացնում ենք քաղաքացիական դիտորդական խմբի կողմից պատրաստված հարցին վերաբերող տեսանյութը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Պուտինը Փաշինյանին ասաց՝ կամ ա՛ջ, կա՛մ ձախ․ Գագիկ Ծառուկյան (video) ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո Եթե Ռուսաստանն անցավ իր սպառնալիքները իրականացնելուն, ո՞նց եք տակից դուրս գալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ ճանապարհը մասամբ փակվել է Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական 18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am