Մենք ո՞վ ենք, որ ստեղից ԼՂ-ին դասեր տանք. Շարմազանով
Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց անդրադառնալ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին, սակայն նրա խոսքի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խնդրեց խոսել օրակարգի վերաբերյալ: «Քանի որ հրատապ է, որովհետև Հայկը Խանումյան գտնվում է հիվանդանոցում, ստացել է մարմնական վնասվածք, նրան ծեծի են ենթարկել, կոչ եմ անում հանդես գալ հայտարարությամբ, պարզել՝ ովքեր են հանցագործություն կատարել: Եթե մեր մյուս գործընկերոջը` Կարո Փայլանին, Թուրքիայի խորհրդարանում են բռնության ենթարկել, ապա Հայկ Խանումյանին՝ մեր Երկրորդ հանրապետության խորհրդարանում»,- շարունակեց Զ.Փոստանջյանը: «ԼՂ-ն ինքնուրույն, ժողովրդավարական հանրապետություն է, և այս ամբիոնից ԼՂ-ին կոչ անելը ճիշտ չէ: Մենք ո՞վ ենք, որ ստեղից ԼՂ-ին դասեր տանք»,- ի պատասխան հայտարարեց Է. Շարմազանովը:
