Ռուսաստանի տիեզերական փոխվարչապետի աղմկոտ հայտարարությունը.Պուտինը՝ ծնկի
Interfax-ը հայտնում է,որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խոստովանել է, որ Ռուսաստանը չի կարող տիեզերքում գերազանցել ԱՄՆ-ին: «Անգամ մեկուկես անգամ ավելացնելով աշխատանքի արտադրողականությունը՝Ռուսաստանը չի կարող առաջ անցնել ԱՄՆ-ից տիեզերական ոլորտում:Դե, կավելացնենք մեկուկես անգամ, սակայն նրանց, միևնույն է, չի հաջողվի գերազանցել»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության կոլեգիայի նիստում՝ նշելով, որ այդ ոլորտում Ռուսաստանը ինն անգամ հետ է մնում ամերիկացիներից: Նրա խոսքով՝ եթե ռուսական արդյունաբերությունը չպայքարի բյուրոկրատիայի դեմ, ապա ռուսները այդպես էլ «կնայեն ՆԱՍԱ-ին ու Իլոն Մասկին»: «Ես ասել եմ, որ տիեզերական ոլորտում մեր աշխատանքի արտադրողականության նման «հավակնոտ» պլանների դեպքում մենք ամերիկացիներին, որոնցից այդ ցուցանիշով հետ ենք մնում 9 անգամ, երբեք չենք գերազանցի: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե տիեզերքում նրանցից հետ ենք մնում մյուս հարցերում: Որոշ հարցերում, օրինակ՝ հրթիռա-տիեզերական շարժիչների ստեղծման հարցում նրանցից առաջ ենք անցնում»,-ավելի ուշ Ռոգոզինը Facebook-ի իր էջում բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել:
