Լավրովը ֆուտբոլ խաղալիս վնասել է ձեռքը
TASS-ը հայտնում է,որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ֆինն գործընկերոջ՝ Տիմո Սոյնիի հետ բանակցությունների է գնացել վնասված աջ ձեռքով: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես բոլորին հանգստացրել է: «Դա գործընկերների հետ տասնյակ հեռախոսազանգերից ստացած վնասվածք չէ: Աննշան վնասն առողջությանը ֆուտբոլն է հասցրել: Մենք կարող ենք նախարարին փոխանցել ձեր կողմից շուտափույթ առողջանալու մաղթանքները, այնպես չէ՞»:
