ԼՂՀ ոստիկանությունը՝Խանումյանի ծեծի մասին
ԼՂՀ ոստիկանությունը ստացել է «Ազգային վերածնունդ կուսակցության» պատգամավոր Հայկ Խանումյանի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդումը, ասաց Ստեփանակերտի ոստիկանության հերթապահ կապիտան Միքայել Աբրահամյանը: Նրա խոսքով՝ այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբ: Դեպքի վերաբերյալ նախնական վարկածներ չկան: Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
