Իմ կալանավորումը թանկ կնստի Ադրբեջանի վրա. Խադիջա Իսմայիլովա

Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովան, դուրս գալով բանտից, BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ իրեն ազատազրկելով ու ստիպված են եղել ազատ արձակել բանտից: «Բանտից դուրս գալուց հետո  Ադրբեջանը, որը տեսա  ազատազրկումից հետո, այնքան էլ չի տարբերվել այն երկրից, որը մինչ այդ էր:Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ: «Այսինքն՝ երկրում առանձնահատռուկ փոփոխություններ չկան: Երկրում դեռ գոյություն ունի բռնապետությունը, երկրում դեռևս շարունակվում են կալանավորումները»,- ասել է նա: «Մանաթի դևալվացիայից հետո երկրի տնտեսական վիճակը երևում էր նաև բանտ ուղարկվող կապոցներին նայելիս:Այսինքն՝ ճգնաժամը զգացվում էր նաև բանտում: Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում երկրում, չնայած այն բանին, որ տեղեկատվության միակ աղբյուրը հեռուստաալիքներն էին, որոնք փորձում են ցուցադրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների ավելի ուրախ պատկեր: Սակայն այն, ինչ ցուցադրում են հեռուստացույցով, դա մեկ բան է, իսկ կյանքը բոլորովին այլ բան է, ու այդ տարբերությունը զգացվում է նաև բանտում: Այն ժամանակից ի վեր, երբ դուրս եկա բանտից, փորձեցի գնումներ կատարել, ու գներին նայելիս կարելի է նկատել՝ կա բավական լուրջ ինֆլյացիա, բավական լուրջ տնտեսական անկում ու դա ազդում է սովորական քաղաքացիների կյանքի վրա»,- ասում է նա: Հարցին, թե արդյոք խոսել է իր փաստաբան Ամալ Քլունիի հետ, Իսմայիլովան ասել է, որ վերջինս իրեն զանգել է բանտից ազատվելուց հետո: «Նա, իհարկե, շատ ուրախ էր, որ ազատ եմ արձակվել: Դրանից հետո մենք խոսել ենք ևս մի քանի անգամ, պլանավորում ենք մեր հետագա քայլերը՝ դիմելու ՄԻԵԴ-ին, քանի որ ոչ բոլոր մեղադրանքներն են հանվել իմ վրայից, մենք լրջորեն մտադիր ենք հասնել արդարացման Եվրոպական դատարանում»,- պատմել է Խադիջան՝ հավելելով, թե պետք է անի ամեն ինչ, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն կրի այն բանի համար, որ իրեն այդքան ժամանակ պահել է բանտում: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Ամալ Քլունին իր շահերն է ներկայացնելու ՄԻԵԴ-ում: Ադրբեջանում, այլև ամենուր»,- ասում է նա:    

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am