Հայկ Խանումյանի ծեծի պատճառը քաղաքական է.Տիգրան Գրիգորյան
«Այս պահին ես հիվանդանոցում եմ: Մենք դեռ չենք տեսակցել Հայկ Խանումյանին, քանի որ բժիշկները չեն թույլատրում», - հայտնեց «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը : « Խանումյանի վրա հարձակման և ծեծի ենթարկելու պատճառը «քաղաքական է»:Դա կապված է ինչպես մեր գործունեության հետ, այնպես էլ երեկվա հանրահավաքի», - ասաց Տիգրան Գրիգորյանը: Ստեփանակերտում երեկ հանրահավաք էին կազմակերպել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները, պահանջելով իշխանությունից նրան նշանակել Արցախի պաշտպանության նախարար:
