Սադրանք է.Դավիթ Բաբայանը՝Հայկ Խանումյանի ծեծի մասին
Եթե Սամվել Բաբայանը չի ցանկանում այդ սադրանքին մասնակցել, պետք է հայտարարի այդ մասին,հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործունեությանն Արցախում ու հնչեցվող պահանջներին, թե Բաբայանը պետք է վերադառնա իր նախկին պաշտոնին: Դժբախտաբար, ճանաչելով Խանումյանին` կարելի էր ենթադրել, որ ուշ, թե շուտ նման զարգացում կարող էր լինել, ավելին, նման դեպքեր էլի են եղել: «Նա իրեն այնքան լկտի է պահում` անձնապես վիրավորում է մարդկանց, պրովոկացիաների ենթարկում` հիմա էլ երևի նման մի բան է արել և մեկի նյարդերը չեն դիմացել: Սա սադրանք է, և քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ, նա երևի դիտավորյալ ինչ-որ մեկից ստացել է նման առաջադրանք` մեկին անպատվել ու վիրավորելու, բայց ճիշտ հաշվարկ չի արել` սա Արցախն է, բոլոր մարդիկ պատերազմով անցած են, ճանաչել են մահը և ոչ ոք չի կարող թույլ տալ իրեն վիրավորել»,-ասաց Բաբայանը` հավելելով, որ լավ ճանաչելով Խանումյանին` կարող է պատկերացնել, թե մոտավորապես ինչ կարող էր տեղի ունեցած լինել: Բաբայանի կարծիքով` նման իրավիճակում ինչպե՞ս կարող էր դեպքը քաղաքական պատվեր լինել, եթե բոլորը գիտեն, որ ցանկացած դեպք Խանումյանն օգտագործելու էր իրենց շահարկումների համար. «Հիմա նման շահարկումներ են անում, որպեսզի ընտրազանգվածին բորբոքեն: Բայց, մյուս կողմից, շատ քիչ մարդիկ կան, որ նրան հավատում են, նրան համակրողների թիվը թիչ է, փոխարենը` նրան ճանաչողները հասկանում են, թե նա նման քայլերի ինչու է դիմում. իր էությունն է դա»:
