Հայկ Խանումյանին ծեծել են զինվորական համազգեստով մարդիկ
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելով տարել են: Առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում Խանումյանին մոտեցել են զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Հիշեցնենք,որ ներկայում նա Ստեփանակերտի հիվանդանոցում է: Կինը` Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ. վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։ Հայկ Խանումյանը հանդես է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությամբ:
