«Քեզ` ի՞նչ». թուրք հաղորդավարի կոպիտ պատասխանը՝ Էրդողանին/տեսանյութ/
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա իր ելույթում հերթական անգամ անդրադարձել է «բազմանալու» թեմային: «Նա, ով աշխատելու պատրվակով հրաժարվում է մայրանալուց, հրաժարվում է կին լինելուց: Սա իմ անկեղծ կարծիքն է: Նա, ով մերժում է մայր դառնալը, մերժում է տան տնտեսուհի լինելը: Որքան էլ իր աշխատանքում հաջողակ լինի, առերեսված է իր ազատությունը կորցնելու վտանգի հետ: Նա ինչ-որ բանով պակաս է, կիսատ: Մայրանալուց հրաժարվել` նշանակում է մարդկությունից հրաժարվել»,հայտարարել է նա:
CNNTurk-ի հաղորդավար Նևշին Մենգյուն twitter-յան իր էջում գրել է. «Չեմ ցանկանում, այ մարդ, զոռո՞վ է մայրանալը: Քեզ՝ ի՞նչ, ում՝ ի՞նչ»:
