Ռուսաստանում կարող են խաղալ բռունցքներով. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռազմական ուժի ցուցադրումը դրականորեն չի արտացոլվում այդ երկրի տնտեսության վրա։ Այս մասին նա հայտարարել է Մոնղոլիա այցի ընթացքում՝ փոխանցում է LB.ua-ն։ «Այնտեղ չկան մեծ ներդրումներ էներգետիկ ոլորտում, նորագույն տեխնոլոգիաներում։ Նրանց տնտեսությունը ուժգին դանդաղել է Ուկրաինայում արկածախնդրությունների և պատժամիջոցների պատճառով։ Նրանք կարող են խաղալ բռունցքներով, ցույց տալ մարդկանց ռմբակոծելու կարողությունը, ինքնաթիռներ բարձրացնել օդ և հրթիռներով կրակել Կասպից ծովից։ Սակայն դա մարդկանց չի ապահովի աշխատանքով»,- հայտարարել է Քերին։ ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ նման քաղաքականությունը չի ուժեղացնի Ռուսաստանին երկարաժամկետ հեռանկարում և չի ապահովի նրա մրցունակությունը ժամանակակից աշխարհում։
