Սերժ եւ Ռիտա Սարգսյանները` Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին. Լուսանկարներ
Մոսկվայի Safisa ռեստորանում կայացել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի եւ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանյաց հանդեսը:
Ողջ երեկոյան հյուրերին զվարճացրել են հաղորդավարներ Անդրեյ Մալախովը և Տանյա Գևորգյանը, ռուս հայտնի երգչուհիներ Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնևան, ինչպես նաև Maroon 5 խումբը: Հանդիսությանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հարսն ու փեսան պարել են ավանդական հայկական պար:
