Իրենց հոր բոխչան չի, որ ինչ ուզեն անեն. Սամվել Բաբայան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախում ելույթ ունենալով՝ խոսել է իր վերադառնալու պատճառների մասին. «Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ մեր հողի վրա ինձ այսպես ընդունեցիք, ես գլուխ եմ խոնարհում: Երկար ժամանակ բացակա եմ եղել մի շարք պատճառներով:Հասկանալով վերջին իրադարձությունները, ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, Ձեզ հետ, որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն է, – ասաց գեներալը: Սամվել Բաբայանը հորդորել է իր խոսքերում ենթատեքստ չտեսնել, քանզի նա «քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ ոչ այստեղ, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում ինչպես ներկայացնում են հայկական մամուլով: Դա մարդիկ են, որոնք, այսպես ասած, փորձում են վարկաբեկել` թեթև… միևնույն ժամանակ ես պարզ բացատրում եմ, որ իրենց հոր բոխչան չի, որ ինչ ուզեն անեն: Պետք է հասկանալ, որ Ղարաբաղը հայոց պետականության կենտոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարված ստացողն է լինելու ու ողջ հայ ազդն ուղիղ նայում է Ղարաբաղին»:
