ԼՂՀ ՊԲ հրամանատարը պատուհանից հետեւում է Բաբայանի կողմնակիցներին ակցիային
Դուրս գալով ԼՂՀ նախագահականից Հայկ Խանումյանը հայտարարեց, որ Բակո Սահակյանը ժողովրդի պահանջը չի լսում: «Եթե դու ժողովրդի պահանջը չես ընդունում, եթե ժողովրդին հաշվի չես առնում, ուրեմն դու էս ժողովրդի նախագահը չես: Ուրեմն դու մի քանի հոգու նախագահն ես, եկեք էտ մի քանի հոգուն հաշվենք, եկեք քաղաքի կենտրոնում քայլենք, տեսնենք էտ մի քանի հոգին քանի միլիարդի կարողություն ունի քաղաքի կենտրում»,- վրդովված հայտարարեց Հայկ Խանումյանը: Նրա խոսքով՝ Բակո Սահակյանը «ընկնում է ժողովրդի ոտքերը, երբ որ մի հատ սնարյադ է ընկնում»: Այս ընթացքում ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյան ու ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահականի պատուհաններից հետեւում էին ակցիայի ընթացքին: Լուսանկարն՝ «Ազատություն» ռադիոկայանի:
