Գեղարքունիքի մարզում 3 երեխաների մայրը, չկարողանալով տանել ամուսնալուծության փաստը, ինքնասպան է եղել. մանրամասներ
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում առաստաղի գերանից կախված վիճակում հայտնաբերված 34-ամյա Է. Ն.-ն չի համակերպվել այն բանի հետ, որ իր 3 երեխաները չեն ցանկացել իր հետ ապրել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը: Գյուղապետի խոսքով՝ կինը 5 տարի առաջ ամուսնալուծվել էր: Դատարանի որոշմամբ իր անչափահաս երեխաները մոր խնամքին էին տրվել, սակայն երեխաներից ոչ ոք չէր ցանկացել նրա հետ ապրել: Նրա մոտ տարօրինակություններ էին առաջացել և ապրում էր իր ծնողների հետ:
