Աբխազիայի ոստիկանները ծեծել են Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին. տեսանյութեր
Աբխազիայի «Դինամո» մարզադաշտում, որտեղ անց է կացվում չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Արևմտյան Հայաստանի հավաքականի և Փենջաբի հավաքականի միջև խաղի ժամանակ ծեծկռտւք է տեղի ունեցել: Հնդիկ ֆուտբոլիստը հարվածել է Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Րաֆֆի Քային, որից հետո ծեծկռտուք է սկսվել ֆուտբոլիստների միջև, տեղեկացնում է lenta.ge-ն: Մարզադաշտ հասած աբխազ ոստիկանները, փոխանակ կարգուկանոն հաստատեն, մասնակցել են մասսայական ծեծկռտուքին՝ սկսել են հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա և ծեծել նրանց: Ներկա պահին աբխազական ԶԼՄ-ները կատարվածի համար պատասխանատու են համարում Աբխազիայի ՆԳ փոխնախարար Վյաչեսլավ Ջութելիային, որը, գտնվելով դեպքի վայրում, ոչ միայն միջոց չի ձեռնարկել, այլև անձամբ մասնակցել է հայ ֆուտբոլիստներին ծեծելու գործընթացին:
