Ծանր վիրավորումներ ստացած զինծառայող Էրիկը 2 ամիս անց սկսել է խոսել, ինքնուրույն շնչել

Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջիններից մեկը վիրավորված Էրիկ Բաբայանի առողջական վիճակում բավականին դրական տեղաշարժ կա: Երկու օր առաջ նա սկսել է խոսել, ինքնուրույն շնչել` առանց արհեստական շնչառության սարքի: Ու եթե մինչ այժմ երբեմն-երբեմն իրեն այցելող 9 ամսական դստեր` Էլիզայի հետ Էրիկը միայն լուռ էր հաղորդակցվում, այժմ արդեն հայր ու աղջիկ սկսել են «զրուցել»: Երկու ամսվա լռությունից հետո Էրիկը նաեւ առաջին անգամ պատմել է հարազատներին, թե ինչպես սկսվեց պատերազմը, ինչպես ինքը վիրավորվեց` մեկը մյուսին հաջորդած երկու արկի պայթյունից, ինչպես ընկավ գետնին: «Շատ արյուն է կորցրել, հետո հասցրել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, այնտեղ վիրահատություն է արվել, հեռացրել են երիկամը, փայծաղը, այնուհետեւ վիրահատել են ստամոքսը, աղիքները: Վիրահատությունը 7 ժամ տեւեց: Արյուն ներարկեցին, մի քիչ վիճակը կայունացրին, ապրիլի 3-ին տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, 4-ին` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ նորից վիրահատեցին: Երեք անգամ: Փառք Աստծո, հիմա վիճակը դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ժամկետային զինծառայող, 27-ամյա Էրիկի մայրը` Ալվինա Կարապետյանը: Միառժամանակ հետո որդուն անհրաժեշտ կլինի եւս մեկ վիրահատություն` կոնքազդրային հոդի պրոթեզավորման նպատակով: Էրիկն արդեն հոգնել է, ուղիղ երկու ամիս պառկած է մեջքի վրա, ցավեր է ունենում, բայց պետք է պայքարի ու պայքարում է: Հարազատները սպասում են նրա ապաքինվելուն: Լեռնային Ղարաբաղից եկել են, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում,  որ մոտիկ լինեն, ուժ հաղորդեն: Էրիկի մայրն ապրում է Երեւանում` հարազատների տանը, կինը` ծնողների ու երեխայի հետ` Չարենցավանում վարձակալած բնակարանում: «Եթե մեր պետությունը հնարավորություն ունենա, գոնե մի քիչ օգնի, մի տուն հատկացնի, մարդիկ հավաքվեն, իրար հետ ապրեն. իրենց երեխան դեռ երկար բուժման կարիք է ունենալու»,- հուշելով ասաց Էրիկի հորաքույրը: Վիրավոր զինծառայողի հարազատները բուժման նպատակով նրան արտերկիր տեղափոխելու մասին առայժմ չեն մտածում: Նշում են, որ նման հարց կարող է առաջ գալ ավելի ուշ, երբ հերթը հասնի կոնքազդրային հոդի վիրահատությանը: «Դեռ այդպիսի հարց չկա, երբ ժամանակը գա ոտքի վիրահատության, իմանանք` այստեղ հնարավորություն չկա, կտանեմ: Մյուս օրգանների հետ կապված բուժումը այստեղ շատ լավ է կազմակերպվում: Կարող եմ ասել` անչափ ուշադիր են»,- գոհունակությամբ ընդգծեց Ալվինա Կարապետյանը: Նա աշխատում է Արցախի հիվանդանոցներից մեկում: Ասաց, որ չնայած տեւական բացակայությանը, աշխատանքը պահպանվում է: Նաեւ վճարվում է: Էրիկի աշխատավարձի վճարումը նույնպես չի դադարեցվել: Տիկին Ալվինան փոխանցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը,  ըստ որոնց` պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կպահպանվի վեց ամիս: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Էրիկ Բաբայանի առողջական ներկայիս վիճակին, ասաց.  «Էրիկի վիճակն այս պահի դրությամբ գնահատում ենք դեռ ծանր, բայց ունենք հստակ կայունացում: Ունեցել ենք բազմաթիվ, բազմազան պրոբլեմներ, որոնք հաղթահարելով, քայլ առ քայլ առաջ ենք գնում: Այս պահի դրությամբ Էրիկը պարզ գիտակցություն ունի, խոսում է: Մինչեւ նախորդ օրը նա տրախոստոմիկ խողովակով էր, այսինքն` շնչափողի մեջ խողովակ էր դրված եւ դրանով էր շնչում: Մենք դա երկու օր առաջ հեռացրել ենք, հիմա ինքնուրույն շնչում է, սնվում է: Ունենք ընթացիկ խնդիրներ: Առաջինը իհարկե ձախ թոքի կարգավիճակն է, որտեղ որոշակի պրոբլեմներ կան: Փորձում ենք դրանք հաղթահարել: Կան հետվիրահատական վերքեր, որոնք երկրորդային ձգումով են լավանում, դրանց ենք հետեւում: Կա նաեւ ձախ կոնքազդրային հոդի պրոբլեմը, որն իհարկե ոչ այս էտապում լուծվելիք խնդիր է: Պետք է իրավիճակը հստակ կերպով բարելավվի, ինքը չունենա ոչ մի վերքային մակերես, թոքի կարգավիճակը պետք է լավ լինի, որ մենք կարողանանք այդ վիրահատական միջամտությունն իրականացնել»: Դա հնարավոր է կազմակերպվի ամիսներ անց: Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու մասին նույնպես դեռ վաղ է խոսել: Արմեն Մուրադյանը կարծիք հայտնեց, որ կոնքազդրային հոդի վիրահատության նպատակով Էրիկին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: «Մեզ մոտ բավականին մեծ փորձ ունեն նմանատիպ վիրահատության: Բարեհաջող կատարվում է այդ վիրահատությունը եւ լավագույն արդյունքներ են լինում»,- փաստեց նա: Հ.Գ. Այն մարդկանց, որոնք ցանկություն կունենանֆինանսական աջակցություն ցուցաբերել Էրիկ Բաբայանին,փոքր-ինչ թեթեւացնել նրա հարազատների ուսերին ծանրացածհոգսը, տեղեկացնենք, որ բացվել է հաշվեհամար: Առայժմ դաչի հրապարակվել եւ որեւէ փոխանցում չկա արված:Հաշվեհամարը հետեւյալն է. ARTSAKHBANK ARMENIA KARAPETYAN ALVINA USD - 22323001311000 (դոլար) AMD - 22303117688402 (դրամ)

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Պուտինը Փաշինյանին ասաց՝ կամ ա՛ջ, կա՛մ ձախ․ Գագիկ Ծառուկյան (video) ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո Եթե Ռուսաստանն անցավ իր սպառնալիքները իրականացնելուն, ո՞նց եք տակից դուրս գալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ ճանապարհը մասամբ փակվել է Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական 18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am