Մոսուլում ԴԱԻՇ-ի զինյալները այրել են 19 քուրդ աղջիկների
RIA Novosti-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում հրապարակավ մահապատժի են ենթարկել քրդական ծագմամբ 19 աղջկա: Այդ մասին հայտնել է Քուրդիստանի հայրենասիրական միության մեդիա կենտրոնը` հղում կատարելով տեղի ակտիվիստ Աբդուլա ալ-Մալային: Ականատեսի վկայությամբ՝ հունիսի 2-ին ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնի հրապարակներից մեկում դրել են երկաթե վանդակներ` 19 քուրդ աղջիկներով և նրանց այրել հարյուրավոր մարդկանց աչքի առջև: «Նրանք պատժվել են խալիֆաթի զինյալների համար ստրկուհիներ դառնալու մերժման համար»,- ասել է Աբդուլա ալ-Մալան: «Ոչ ոք չէր կարող որևէ բան անել, որպեսզի նրանց փրկեր դաժան մահապատժից»,- ավելացրել է նա:
