Չեխիայում ինքնաթիռ է կործանվել
Չեխիայի հյուսիսում` Նիմբուրկա քաղաքի օդանավակայանում, ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Նիմբուրգի օդանավակայանի տարածքում կործանվել է գերթեթև սպորտային ինքնաթիռ: Օդաչուն և նրա հետ խցիկում գտնվող ուղևորը մահացել են»,- հայտնել են ոստիկանությունից: Կատարվածի պատճառները հստակեցվում են:
