Կողմ եմ, որ ՌԴ-ն մոտենա եվրոպական տնտեսական տարածությանը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների անհապաղ չեղարկման համար անհրաժեշտ պայմանները: Նրա խոսքով` դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրով սահմանված իր պարտավորվածությունը: «Ես կողմ եմ, որ Ռուսաստանը աստիճանաբար մոտենա եվրոպական տնտեսական տարածությանը, որ մենք, վերջնական արդյունքում, Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն միացյալ տնտեսական գոտի ունենանք», - DW.com-ի փոխանցմամբ` հայտարարել է Մերկելը` ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցական համագումարում: Մերկելը, սակայն, ընդգծել է, որ չի կարելի անցնել սեփական սկզբունքների վրայով` Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների ֆոնին:
