Սնոուդեն. ԱԱԾ-ն հետևում է յուրաքանչյուր ճապոնացու
Կապալառու ընկերության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը համագործակցել է Ազգային անվտանգության ծառայությունների հետ, հայտարարել է, որ բոլոր ճապոնացիները ԱՄՆ կառավարության կողմից զանգվածային վերահսկողության տակ են առնված: Այդ մասին նա Ռուսաստանից տեսակապի միջոցով տեղեկացրել է Տոկիոյում անվտանգության հարցերով խորհրդաժողովի մասնակիցներին, գրում է lenta.ru-ն: «Նրանք գիտեն՝ որ կրոնն եք դուք դավանում: Նրանք գիտեն՝ ում եք դուք սիրում: Նրանք գիտեն՝ ում մասին եք հոգ տանում: Մեր գործն այն էր, որ վերակերտեինք յուրաքանչյուր մարդու կենսակերպը»,- հայտարարել է նա: Սնոուդենի խոսքերով՝ բջջային հեռախոսներով և համակարգիչներով մարդկանց կողմից տարածվող ողջ տեղեկատվությունը հնարավոր է օրինական կարգով ամերիկյան հետախուզության կողմից հավաքվի վերլուծության համար: Կառավարության կողմից նմանատիպ վտանգներին դիմակայելու համար Սնոուդենը կոչ է արել ԶԼՄ-ի ոլորտում համագործակցության:
