Ինչից է մահացել Ալին. մանրամասներ
Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մոհամեդ Ալիի ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ մարզիկը մահացել է սեպտիկ շոկի հետևանքով, գրում է Reuters-ը: Ալիի դուստրերից մեկը ասել է, որ հոր սիրտը բոլոր օրգանների աշխատանքի դադարեցումից հետո շարունակել է բաբախել ևս 30 րոպե: Ալին հիվանդանոց էր տեղափոխվել չորեքշաբթի օրը շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Ալին երկար ժամանակ տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ: Այդ հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել է 1984-ին: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի մարզիկ Մոհամեդ Ալին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10-ին:
